Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից մի քանիսի կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները:
Այսօր Նիդերլանդների քվեարկելու իրավունք ունեցող 12 միլիոն քաղաքացիները կընտրեն խորհրդարանի ստորին պալատի 150 անդամներին: Ընտրությունները միջազգային հանրության լուրջ ուշադրությանը հազիվ թե արժանանային, եթե քարոզարշավի վերջին փուլում երկիրը չհայտնվեր միջազգային սկանդալի կիզակետում` կտրուկ վատացնելով հարաբերությունները Թուրքիայի հետ:
Հայաստանում ընտրությունները միջոցառում են, որոնց ժամանակ բնակչության հատկապես անապահով խավը սպասում է, որ տարիներ շարունակ իր անձնական խնդրահարույց հարցերից գոնե մեկը լուծում ստանա։ Այս նպատակն իրագործելու հարցում նրա համար միևնույն է, թե ով այդ ճանապարհին կհանդիպի իրեն և ով իր մեկնած ձեռքը կբռնի։
Չորրորդ իշխանության, հատկապես հեռուստատեսության շնորհիվ, Ազգային ժողովը Հայաստանում դարձավ գլխավոր ու գերագույն դերակատար, ժողովրդին ի տես` որպես աչքի լույս և որպես աչքի փուշ` միաժամանակ:
Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի, հարցված քաղաքացիների ամենամեծ թիվը՝ 26,4 %-ը, ձայնը կտար «Ծառուկյան» դաշինքին՝ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքները, ասաց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքները Կենտրոնական բանկում (ԿԲ) բացել են նախընտրական հիմնադրամներ։
Երեկ ԱԺ քառօրյայի վերջին նիստը տապալվել է` քվորումի բացակայության պատճառով: Սա սովորական երևույթ է մի խորհրդարանի համար, որի պատգամավորների զգալի մասը հետաքրքրված է ամեն ինչով` բացի օրենսդրական գործունեությունից:
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», «Ելք», «ՀԱԿ-ՀԺԿ», «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինքները:
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...